Դեկտեմբերի 22-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ 26-րդ հերթական ժողովը, որի օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Նախքան բուն օրակարգին անցնելը ելույթ ունեցավ ՖԻՖԱ-ի Անդամ ասոցիացիաների Եվրոպայի տարածաշրջանային համակարգող Մարկո Ֆերրին։ Նա ընդգծեց, որ տարիների ընթացքում ՖԻՖԱ-ն և ՀՖՖ-ն ձևավորել են ամուր և փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցություն, որը շարունակում է զարգանալ և տալ շոշափելի արդյունքներ։
Այնուհետև ՈՒԵՖԱ-ի Հեթտրիկ ծրագրի պատասխանատու Դենիս Բաստարին ողջույնի խոսք հղեց տեսաուղերձով։ Նա բարձր գնահատեց անցնող տարում ՀՖՖ-ի կատարած աշխատանքը և վերահաստատեց ՈՒԵՖԱ-ի՝ ՀՖՖ-ի նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամությունը։
Հաջորդիվ ՀՖՖ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Տաթևիկ Ասատրյանը ներկայացրեց ՀՖՖ գործունեության (2024 դեկտեմբեր – 2025 դեկտեմբեր) հաշվետվությունը, իսկ ՀՖՖ Ֆինանսական տնօրեն Դավիթ Մկրտչյանը՝ ՀՖՖ նախորդ ֆինանսական տարվա (2024) ֆինանսական հաշվետվությունը: Երկուսն էլ հաստատվեցին ՀՖՖ հերթական 26-րդ ժողովի պատվիրակների կողմից:
«Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ն ներկայացրեց անկախ աուդիտորական եզրակացությունը և համախմբված հաշվետվությունը։ ՀՖՖ Ժողովը հաստատեց այն: Այնուհետև ՀՖՖ Ֆինանսական տնօրեն Դավիթ Մկրտչյանը ներկայացրեց ՀՖՖ 2026 թվականի ֆինանսական տարվա բյուջեն: ՀՖՖ Ժողովի պատվիրակները քվեարկեցին բյուջեի հաստատման օգտին։
Հաջորդիվ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը ներկայացրեց ՀՖՖ 2019-2026թթ. ռազմավարության զեկույցը։
Օրակարգի վերջում կատարվեց ՀՖՖ Գործադիր կոմիտեի նոր անդամի և ՀՖՖ Ընտրական կոմիտեի փոխնախագահի ընտրությունը: ՀՖՖ Գործադիր կոմիտեի նոր անդամ դարձավ Աննա Օհանյանը («Նոա ՖԱ» ՀԿ), իսկ ՀՖՖ Ընտրական կոմիտեի փոխնախագահի պաշտոնում ընտրվեց Վարդան Կոստանյանը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: