Մարոկկոյի ազգային հավաքականն Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության բացման խաղում A խմբում 2-0 հաշվով հաղթել է Կոմորյան կղզիների թիմին։
Մրցաշարի առաջին գոլը 55-րդ րոպեին խփել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Բրահիմ Դիասը, իսկ 74-րդ րոպեին «Օլիմպիակոսի» հարձակվող Այուբ Էլ Կաբին դարպասը գրավել է շրջադարձ հարվածով։
A խմբում են ընդգրկված նաև Մալիի ու Զամբիայի հավաքականները։