ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Դեկտեմբերի 20-21-ը Հրազդան քաղաքում անցկացվեց Արցախից տեղահանվածներին օգնություն տրամադրելու մարդասիրական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառման շրջանակում աջակցություն ստացավ 350 ընտանիք, այդ թվում՝ մինչև երեք տարեկան երեխաներ ունեցող 67 ընտանիք։ Հրազդանում իրականացված մարդասիրական ակցիան անցկացվել է Արցախից տեղահանվածների աջակցության լայնածավալ ծրագրի շրջանակում, որը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։
Ծրագիրը կազմակերպել է «Ռուսական մարդասիրական առաքելություն» կազմակերպությունը «Եվրասիա» ԻՈԱԿ-ի հետ համատեղ՝ «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագրի շրջանակում, Ռոսսոտրուդնիչեստվոյի հովանու ներքո և տեղական իշխանությունների ու կամավորների աջակցությամբ։ ՌՄԱ ներկայացուցիչ Արսենիյ Պրոնիվը լրագրողներին ներկայացրեց, թե ովքեր են ստանալու փաթեթ և ինչ օգնության մասին է խոսքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ