Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը, հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաբաջանյանը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին շփումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ։ Դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվել էր Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։
