ՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները. ՀՎԿԱԿ

Հայաստանի Հանրապետությունում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի հարուցիչները: Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

51-րդ շաբաթվա ընթացքում Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1,2 անգամ:

Ընդհանուր դեպքերի 78%-ը կազմում են 0-18 տարեկանները

Առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում:

Նույն ժամանակահատվածում բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ ևս նվազել են 1.2 անգամ։

Leave a Comment