Կարեն Ավանեսյանին Բաքվում 18 տարվա ազատազրկում է սպառնում – Armenia Today

Ադրբեջանցիների կողմից օկուպացված Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանին Բաքվում 18 տարվա ազատազրկում է սպառնում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հաջորդ դատական նիստը նշանակված Է դեկտեմբերի 25-ին:

Ավանեսյանը մեղադրվում է «ահաբեկչության և հատկապես ծանր հանցագործությունների» մեջ։ Սեպտեմբերին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը, հաղորդել էին, որ Ավանեսյանը վիրավորվել և կալանավորվել է Ստեփանակերտում։

Նրանք պնդում են, որ նա, զինված լինելով, «փորձել է մոտենալ միջոցառման վայրին», որից հետո ձերբակալության ժամանակ «զինված դիմադրություն է ցույց տվել»։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպի օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գտնվում էր Ստեփանակերտում։

Արցախցու դատավարությունը Բաքվում սկսվել է դեկտեմբերի 11-ին։

Leave a Comment