ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրում է.
Աշխատանքային այցով գտնվում եմ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում։ Այցի շրջանակում հանդիպեցի գործընկերոջս՝ գյուղատնտեսության նախարար Ալաա Ֆարուկի հետ։
Քննարկեցինք գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության ոլորտներում համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ Հայաստանում սննդի և խմիչքների արտադրական հզորությունների ընդլայնմանն ուղղված ներդրումային հնարավորությունները՝ տեղական հումքի օգտագործմամբ և արտահանմամբ դեպի Եգիպտոս և երրորդ երկրների շուկաներ։
Որպես համագործակցության այլ հեռանկարային ուղղություն՝ ընդգծվել է գյուղատնտեսության զարգացումը ջրասակավ և ոչ ոռոգվող պայմաններում։
Հանդիպման ավարտին նախարար Ֆարուկին հրավիրեցի մասնակցելու 2026 թվականին նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: