ՖԻՖԱ-ն հրապարակել է 2025-ի հավաքականների դասակարգման վերջնական աղյուսակը․ Հայաստանը պահպանել է դիրքերը

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման այս տարվա վերջնական վարկանիշային աղյուսակը։

Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է դիրքերը և տարին կավարտի 106-րդ տեղում։ Լավագույն տասնյակում ևս փոփոխություններ չեն եղել։

Թոփ-10 հավաքականները՝

  1. Իսպանիա
  2. Արգենտինա
  3. Ֆրանսիա
  4. Անգլիա
  5. Բրազիլիա
  6. Պորտուգալիա
  7. Նիդերլանդներ
  8. Բելգիա
  9. Գերմանիա
  10. Խորվաթիա

Leave a Comment