Թուրք պաշտոնյաները ՀՀ-ի հետ սահմանի «Ալիջան» անցակետում ենթակառուցվածքների և լոգիստիկ կարողությունների ստուգում են անցկացրել

Քաղաքականություն

22.12.2025 | 16:27

Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող «Ալիջան» անցակետում գնահատում է անցկացվել ենթակառուցվածքների և լոգիստիկ կարողությունների ամրապնդման վերաբերյալ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը, միգրացիայի կառավարման վարչության պետ Հուսեյն Քյոքը, Ազգային պաշտպանության նախարարության լոգիստիկայի գլխավոր տնօրենի պաշտոնակատար, գեներալ-մայոր Ահմեթ Համդի Աթաչը և համապատասխան նախարարությունների պաշտոնյաներ այցելել են Ալիջանի սահմանային անցակետ: Պատվիրակությունը քննարկել է սահմանային շրջանում տեխնիկական ենթակառուցվածքային ծառայությունների բարելավման և առկա չափանիշների բարձրացման ջանքերը: Նրանք նաև պաշտոնյաներից տեղեկություններ են ստացել սահմանային անցակետում իրականացվող աշխատանքների մասին և գնահատականներ տվել ենթակառուցվածքների և լոգիստիկ կարողությունների ամրապնդման վերաբերյալ: Դաշտային ստուգումներից հետո տեղի է ունեցել գնահատման հանդիպում:

Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ բացահայտված կարիքները և նախատեսված աշխատանքները պետք է իրականացվեն համակարգված:

Իգդիրի նահանգապետարանի սոցցանցերի էջերում արված գրառման մեջ նշվում է, որ սահմանային անցակետերում ծառայությունների որակի բարելավման ջանքերը կշարունակվեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment