Հայաստանում 2026 թվականին «Խաղաղության խաչմերուկ» խորագրով ներդրումային գագաթնաժողով կանցկացվի

Հայաստանում 2026 թվականին «Խաղաղության խաչմերուկ» խորագրով ներդրումային գագաթնաժողով կանցկացվի։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն այցի շրջանակում ԵԱՀ գյուղատնտեսության նախարար Ալաա Ֆարուկին հրավեր է մասնակցել այդ համաժողովին։

Գևորգ Պապոյանը Եգիպտոսի գործընկերոջ հետ քննարկել է գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության ոլորտներում համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ Հայաստանում սննդի և խմիչքների արտադրական հզորությունների ընդլայնմանն ուղղված ներդրումային հնարավորությունները՝ տեղական հումքի օգտագործմամբ և արտահանմամբ դեպի Եգիպտոս և երրորդ երկրների շուկաներ։

Leave a Comment