Barclays-ը ներդրում է կատարել United Fintech-ում

Barclays-ը ներդրում է կատարել United Fintech-ում՝ միանալով գործող խոշոր բանկային բաժնետերերին, որոնց թվում են՝ BNP Paribas-ը, Citi-ն, Danske Bank-ը և Standard Chartered-ը։

Ներդրումն աջակցում է United Fintech-ի ընդլայնմանը. ընկերությունը 2025թ.-ին իրականացրել էր ևս երկու ձեռքբերում, արդյունքում իր պորտֆելում ընդգրկելով յոթ ֆինթեք ընկերություն և ընդլայնելով իր գործունեությունը 11 նոր գրասենյակներում ողջ աշխարհում։

Գործընկերության արդյունքում Barclays-ն ընդգրկվել է United Fintech-ի տնօրենների խորհրդում՝ ամրապնդելով համագործակցությունը ավանդական ֆինանսական կազմակերպությունների և նորաստեղծ ֆինթեքների միջև։ Barclays-ի խոսքով՝ այս քայլը նպատակ ունի արագացնել ոլորտի թվային վերափոխումը։

United Fintech-ի էկոհամակարգը կապում է ֆինանսական հաստատությունները ինտեգրված ֆինթեք լուծումների հետ՝ ընդգրկելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ առևտրային բանկինգը, կապիտալի շուկաները և ներդրումների կառավարումը։ Ընկերությունը նպատակ ունի պարզեցնել գնումների գործընթացները և արագացնել ԱԲ-ով գործող անվտանգ լուծումների կիրառությունը։

Leave a Comment