ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը UnHerd-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան բարի կամքով բանակցություններ են վարում խաղաղ կարգավորման շուրջ: Նա նշել է, որ սկզբնական շփոթմունքից և իրական դիրքորոշումները թաքցնելու փորձերից հետո, վերջին շաբաթներին կողմերն անցել են հիմնական հարցերի բաց քննարկմանը։
Վենսը նշել է, որ Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան ունեն իրենց բարդությունները, բայց այժմ պարզ է, թե որ հարցերն են բանակցելի, և որոնք՝ ոչ: Նա Դոնեցկի մարզի նկատմամբ վերահսկողությունը նշել է որպես վիճարկման հիմնական կետ: Մոսկվան ձգտում է վերահսկողություն հաստատել դրա նկատմամբ, մինչդեռ Կիևը դա համարում է լուրջ անվտանգության սպառնալիք։
Բանակցություններում նաև քննարկվում է Զապորոժյեի ատոմակայանը, ազգային փոքրամասնությունների իրավունքները և ավերված տարածքների վերականգնումը: Արտահոսքերից և տեղեկատվական խաղերից անկախ, Վենսն ընդգծել է, որ բոլոր մասնակիցները գործում են անկեղծորեն՝ հավելելով, որ խաղաղության գործընթացի հաջողության և ձախողման հնարավորությունները մնում են մոտավորապես հավասար։