«Տեսնե՛նք, թե այս թուրքաբարո փիարին քանի հայրենակից «զոհ» կգնա, ցավոք քիչ չեն լինելու նրանք»․ Րաֆֆի Ասլանյան

22 Դեկտեմբերի, 2025

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վաղվանից ադրբեջանական բենզինը վաճառվելու է «Ռան Օիլ» բենզալցակայանների ցանցում, «պրեմիում» տեսակի բենզինի գինը լինելու է 440 դրամ։

Սակայն մի բան պետք է նկատի ունենալ, որ նույնիսկ Ադրբեջանն հենց ինքը չունի «պրեմիում» բենզին, իսկ այն ներկրում է Ռումինիայից և ՌԴ-ից։

Մնացածը թողնում եմ գիտակից մարդկանց հետևություններին, տեսնե՛նք, թե այս թուրքաբարո փիարին քանի հայրենակից «զոհ» կգնա, ցավոք քիչ չեն լինելու նրանք․․․»։

Leave a Comment