Դեկտեմբեր 22,2025 13:53
«Ապառաժ». Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մաղալյանի «Արցախի մելիքությունները XVII-XIX դդ․» աշխատությունը, նվիրված հայոց պատմության կարևորագույն շրջափուլերից մեկի՝ Արցախի մելիքությունների պատմությանը:
Մենագրության մեջ արխիվային նորահայտ նյութերի, վիմագրերի և պատմագիտական գրականության հիման վրա քննարկված են Արցախի մելիքների իրավասությունների և պարտականությունների հետ կապված հարցերը, ինչպես նաև ներկայացված է մելիքությունների պատմությունը: Գրքում ցույց է տրված հայոց իշխանության շարունակականությունը Արցախում՝ ընդհուպ մինչև այդ երկրամասի միավորումը Ռուսաստանին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: