Խորհուրդ եմ տալիս գնալ Բարսելոնա. Գվարդիոլա — Armsport.am

Շաբաթ՝ դեկտեմբերի 20-ին, «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին» Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում։ Հաջորդ հանդիպումը «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ կկայանա մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 27-ին, ինչի շնորհիվ խաղացողներն ու մարզիչները հնարավորություն կունենան հանգստանալու։

«Ես Սուրբ Ծնունդին գնում եմ Բարսելոնա։ Ձեզ նույնպես խորհուրդ եմ տալիս այնտեղ գնալ. այնտեղի ուտելիքը հիանալի է», — Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Hayters TV-ն։

«Մանչեսթեր Սիթին» 37 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ երկու միավորով հետ մնալով առաջատար «Արսենալից»։ Երրորդ տեղում «Ասթոն Վիլան» է, որն իր ակտիվում ունի 36 միավոր։

Leave a Comment