Պուտինը երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետ

Քաղաքականություն

22.12.2025 | 13:15

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Պուտինը ծրագրում է երկկողմ հանդիպում անցկացնել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում է աշխատանքային այցով։ Դեկտեմբերի 21-ին նա մասնակցել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին: Այսօր նախատեսվում է նրա մասնակցությունը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment