Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում հետ է կանչել  ԱՄՆ 30 դեսպանների և այլ բարձրաստիճան դիվանագետների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում հետ է կանչել  ԱՄՆ 30 դեսպանների և այլ բարձրաստիճան դիվանագետների։  Պաշտոնյաների թվում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, որը այս պաշտոնում էր 2023 թվականից։ Iravaban.net-ը տեղեկանում է Politico-ից

Առնվազն 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին անցած շաբաթ տեղեկացվել է, որ իրենց պաշտոնավարման ժամկետը կավարտվի հունվարին։ Հիշյալ բոլոր դիվանագետներն իրենց պաշտոնները ստացել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ժամանակ։

Ամենամեծաթիվ փոփոխությունները գրանցվել են Աֆրիկայում․ դեսպաններ են հետ կանչվում 13 երկրներից՝ Բուրունդի, Կամերուն, Կաբո Վերդե, Գաբոն, Կոտ դ’Իվուար, Մադագասկար, Մավրիկիոս, Նիգեր, Նիգերիա, Ռուանդա, Սենեգալ, Սոմալի և Ուգանդա։

Երկրորդ տեղում Ասիան է, վեց երկրում կլինեն փոփոխություններ՝ Ֆիջի, Լաոս, Մարշալյան կղզիներ, Պապուա Նոր Գվինեա, Ֆիլիպիններ և Վիետնամ։

Եվրոպայում հետ կկանչվեն չորս երկրի՝ Հայաստանի, Մակեդոնիայի, Չեռնոգորիայի և Սլովակիայի դեսպանները։

Leave a Comment