Ադրբեջանի նախագահի աշխատակազմը պարզաբանել է Իլհամ Ալիևի՝ դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և այսօր՝ դեկտեմբերի 22-ին, նախատեսված ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու պատճառները։
Ինչպես հայտնել են Նախագահի աշխատակազմից, նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել դեկտեմբերի 21-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, քանի որ Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ։
Մեր պետության ղեկավարը չի կարողանա մասնակցել նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը այսօր կանցկացվի Սանկտ Պետերբուրգում, իր խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը, որպես անդամ պետություն, կանոնավոր կերպով մասնակցում է ԱՊՀ պաշտոնական գագաթնաժողովներին և մեծ կարևորություն է տալիս ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը, այդ թվում՝ անդամ պետությունների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
Նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբերի 9–10-ին Դուշանբե քաղաքում (Տաջիկստան)։ Նիստի շրջանակում անցկացված հանդիպումները՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով, արդյունավետ են եղել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: