120 տարվա մեջ առաջին անգամ․ Էմերին պատմական ռեկորդ է գրանցել Ասթոն Վիլայում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Ասթոն Վիլան» սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։

Բիրմինգհեմյան թիմը բոլոր մրցաշարերում տարավ 10-րդ անընդմեջ հաղթանակը, որը պատմական արդյունք ապահովեց թիմի իսպանացի մարզիչ Ունայ Էմերիի համար։ 54-ամյա մասնագետը 120 տարվա ընթացքում դարձավ «Ասթոն Վիլայի» առաջին մարզիչը, որի գլխավորությամբ թիմը երկու անգամ կարողացել է 10 անընդմեջ հաղթանակ տոնել։ Այս մասին հայտնում է Squawka-ն։

«Ասթոն Վիլան» ներկայումս Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը՝ 36 միավորով՝ մեկ միավոր զիջելով երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիին» և երեք միավոր՝ առաջատար «Արսենալին»։

Leave a Comment