
Մոսկվայի Յասենևայա փողոցում տեղի ունեցած պայթյունի պատճառով զոհվել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական խոսնակ Սվետլանա Պետրենկոն։
«Հետաքննության տվյալներով՝ դեկտեմբերի 22-ի առավոտյան Մոսկվայի Յասենևայա փողոցում պայթեցվել է մեքենայի հատակի տակ տեղադրված պայթուցիկ սարք։ Ստացած վնասվածքների հետևանքով մահացել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը»,-ասել է նա։