Ուկրաինայի հարցով ՌԴ-ի և ԱՄՆ-ի խորհրդակցություններն արդյունավետ և կառուցողական էին․ Ուիթկոֆ

22 Դեկտեմբերի, 2025

ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը հայտարարել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև Ֆլորիդայում կայացած խորհրդակցությունները արդյունավետ և կառուցողական էին։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Անցած երկու օրվա ընթացքում Ֆլորիդայում Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը արդյունավետ և կառուցողական հանդիպումներ է անցկացրել ամերիկյան պատվիրակության հետ՝ Ուկրաինայի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ ծրագիրն առաջ մղելու համար»,-գրել է Ուիթկոֆը X-ում:

Leave a Comment