
Համացանցում տարածվում է տեսանյութ, որում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթն է 2020 թվականի հոկտեմբերի 6-ին: Պատերազմի ծանր օրերին նա հայտարարում է Ազգային ժողովի բարձր ամբիոնից, թե Ադրբեջանը ոչ մի առավելություն չի գրանցել, իր զինվորներին ուղարկում է մսաղաց և ինքը վստահ է, որ ադրբեջանցիներն Արցախից նոր զինադադար են խնդրելու, իսկ Ալիևն իր «պառվանախշունի» հետ փախչելու է Ադրբեջանից՝ ժողովրդին թողնելով աղքատության մեջ: