Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Ամանորի շնորհավորանքի և կառուցողական ելույթի համար



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵԱՏԲԽ) ընդլայնված կազմով նիստում շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ամանորի շնորհավորանքի համար։

«Շնորհակալություն Ձեզ, Նիկո՛լ Վովայի, շնորհավորանքի և կառուցողական ելույթի համար»,- ասել է Բելառուսի նախագահը։

Հիշեցնենք, որ ԵԱՏԲԽ նիստի իր ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը շնորհավորել էր ներկաներին գալիք Ամանորի առթիվ՝ հաջողություն մաղթելով առաջիկա 2026 թվականին, իսկ ժողովուրդներին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում։

Նա նաև խոսել է ԵԱՏՄ երկրների համագործակցության շրջանակում գրանցված ձեռքբերումների և իրականացված աշխատանքների մասին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment