Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում մեկնարկած Unibank Cup միջազգային ընկերական մրցաշարի առաջին խաղում 2-1 հաշվով առավելության հասավ Մոլդովայի ընտրանու նկատմամբ։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ մրցակցի երկու ինքագոլերի շնորհիվ, որոնք գրանցվել էին առաջին խաղակեսում։
Ֆուտզալի մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի վաղը՝ դեկտեմբերի 22-ին, Ղազախստանի թիմի դեմ։ Խաղի մեկնարկը՝ 20:00-ին։