Պեսկով. Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցեն ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դրանք (հանդիպումները) կկայանան, քանի որ, բնականաբար, Պուտինը այս երկու օրերի ընթացքում բոլորի հետ անհատապես կխոսի։ Սա պարտադիր կլինի», – ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

Կրեմլի խոսնակը հավելել է, որ ոչ պաշտոնական շփման նման օրերը միշտ ուղեկցվում են երկկողմ հանդիպումներով։ «Իրականում, սա է այս ձևաչափի արժեքը», – եզրափակել է Պեսկովը։

Leave a Comment