Հրաժեշտի ակնա՞րկ. Վինիսիուսի խորհրդավոր պահվածքը սոցցանցերում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը հայտնվել է ուշադրության կենտրոնում սոցիալական ցանցերում իր կատարած տարօրինակ փոփոխությունների պատճառով, որոնք հաջորդել են Լա Լիգայի 17-րդ տուրի «Սևիլյայի» դեմ խաղին։

Չնայած մադրիդցիները հաղթանակ են տոնել 2:0 հաշվով, բրազիլացի վինգերը, ով փոխարինվել է հանդիպման 83-րդ րոպեին և կրկին հեռացել դաշտից առանց գոլի, իր դժգոհությունն է արտահայտել առցանց տիրույթում։

Ֆուտբոլիստը հեռացրել է իր պրոֆիլի նկարը, որտեղ կրում էր «Արքայական ակումբի» մարզաշապիկը, և այն փոխարինել Բրազիլիայի հավաքականի համազգեստով լուսանկարով։ Բացի այդ, նա հրապարակել է դրվագ վերջին հանդիպումից և այն մակագրել միայն բազմակետերով, ինչն առիթ է տվել տարաբնույթ քննարկումների։

Հատկանշական է, որ 25-ամյա բրազիլացին գոլի հեղինակ չի դարձել հոկտեմբերի սկզբից ի վեր, իսկ ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղերում իր հաշվին գրանցել է ընդամենը 5 գոլ և 8 գոլային փոխանցում։

Leave a Comment