Ճանաչողական այցով Ազգային ժողովում են եղել Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի մի շարք հաստատությունների ներկայացուցիչներ

Ճանաչողական այցով Ազգային ժողովում են եղել Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի մի շարք հաստատությունների ներկայացուցիչներ:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Ազգային Ժողովից։
  • ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գեղարքունիքի մարզի Սեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:
  • Պատգամավոր Աննա Գրիգորյանը զրուցել է «Երիտասարդ սերունդ» ՀԿ–ի կողմից կազմակերպվող Erasmus+ վերապատրաստման դասընթացի մասնակիցների հետ։
  • ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հյուրընկալել է Արեւմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երեւանի կրթագիտական ինստիտուտի ուսանողներին եւ դասախոսներին։
  • ԵՊՀ եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի ուսանողներին ու դասախոսներին ընդունել են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը:
  • Խորհրդարանական Արմենուհի Կյուրեղյանը հանդիպել է Լոռու մարզի Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցի սաներին:
  • Շիրակի մարզի Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ խոսել են պատգամավորներ Կարեն Սարուխանյանը եւ Վանիկ Օհանյանը։
  • Խորհրդարանական Անուշ Քլոյանը զրուցել է Երեւանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցի սաների հետ:
  • Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպել են պատգամավորներ Թագուհի Ղազարյանը եւ Նարեկ Բաբայանը:
  • Խորհրդարանական Տիգրան Պարսիլյանն ընդունել է Երեւանի թիվ 46 ավագ դպրոցի եւ Արագածոտնի մարզի Բազմաղբյուրի Նվեր Սաֆարյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:
  • Արագածոտնի մարզի Ապարանի Վաչե Եղիազարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները հանդիպել են պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ:
  • Խորհրդարանական Սոնա Ղազարյանը հյուրընկալել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներին եւ դասախոսներին:
  • ՀՀ ԳԱԱ գիտակակրթական միջազգային կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
  • Խորհրդարանական Մարիամ Պողոսյանը զրուցել է Երեւանի քաղաքապետարանի եւ Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների հետ։

Քննարկվել են մուրացիկներին եւ անօթեւան քաղաքացիներին վերաբերող հարցեր:

Խնդրին համապարփակ ծանոթանալու նպատակով առաջարկվել է կազմակերպել աշխատանքային քննարկում, ինչպես նաեւ դիտարկել հարցի լուծման տարբերակներ:

Վերոնշյալ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վերաբերող, ինչպես նաեւ երկրի տնտեսության զարգացմանն ու տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր:

Պատգամավորները պատասխանել են հանդիպումների մասնակիցների բազմաբովանդակ հարցերին:

Այցելուները եղել են խորհրդարանի գրադարանում եւ թանգարանում:

Leave a Comment