Աբովյան- Չարենցավան և Դիլիջանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 10:20-ի դրությամբ, Աբովյան- Չարենցավան և Դիլիջանի տարածաշրջանի (Հաղարծին վանական համալիրի հատված) ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

«ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment