Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում լոնդոնյան «Արսենալը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասավ «Էվերթոնի» նկատմամբ:
Հանդիպման ելքը վճռվեց 27-րդ րոպեին, երբ Վիկտոր Յոկերեշն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը:
Այս հաղթանակի շնորհիվ «զինագործները» վաստակեցին 39 միավոր և պահպանեցին առաջին հորիզոնականը մրցաշարային աղյուսակում: Լիվերպուլյան ակումբը 24 միավորով մնաց 10-րդ տեղում:
Հաջորդ տուրում՝ դեկտեմբերի 27-ին, «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի «Բրայթոնին», իսկ «Էվերթոնը» մեկ օր անց կհյուրընկալվի «Սանդերլենդին»:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակն այս պահին