Ադելիա Պետրոսյանը երրորդ անգամ անընդմեջ նվաճել է Ռուսաստանի գեղասահքի չեմպիոնի տիտղոսը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի Ադելիա Պետրոսյանը երրորդ տարին անընդմեջ նվաճել է Սանկտ Պետերբուրգում ընթացող Ռուսաստանի գեղասահքի չեմպիոնի տիտղոսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա վաստակել է ընդհանուր 235.95 միավոր։ Ալիսա Դվոեգլազովան զբաղեցրել է երկրորդ տեղը (227.40), իսկ Մարիա Զախարովան՝ երրորդը (217.73)։
Դեկտեմբերի 19-ին Պետրոսյանը հաղթող էր ճանաչվել ՌԴ առաջնության կարճ ծրագրում։ Պետրոսյանը և Պյոտր Գումեննիկը սեպտեմբերին Պեկինում հաղթել էին որակավորման մրցաշարում, իսկ նոյեմբերի 27-ին դարձել առաջին ռուս մարզիկները, որոնք ՄՕԿ-ի հատուկ հանձնաժողովի կողմից ընդունվել են 2026 թվականի Օլիմպիական խաղերին։

Leave a Comment