Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորման շուրջ հինգ հիմնական տարաձայնությունները


Միջազգային


The Wall Street Journal-ը ներկայացրել է խաղաղ կարգավորման այն հինգ առանցքային հարցերը, որոնց շուրջ շարունակում են տարաձայնություններ ունենալ Ռուսաստանն ու Ուկրաինան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարբերականը նշում է, որ հիմնական տարաձայնություններից մեկը վերաբերում է տարածքային հարցին։ Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինայի զինված ուժերը դուրս բերվեն Դոնբասի տարածքներից։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Կիևի վրա՝ կոչ անելով դիտարկել ռուսական կողմի պահանջները, սակայն Ուկրաինան հրաժարվում է ընդունել այդ պայմանը։

Տարաձայնությունների ևս մեկ առանցքային կետ է Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին, որի շուրջ կողմերը չեն կարողանում փոխհամաձայնության գալ։


Leave a Comment