Իտալական մի քանի առաջատար ակումբներ ուշադիր հետևում են Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Պաուլո Բարբոսան։
Գործակալի խոսքով՝ Սպերցյանով հետաքրքրված են իտալական բազմաթիվ առաջատար թիմեր։ Բարբոսան նաև հավելել է, որ դրանց թվում են «Յուվենտուսը», «Ինտերը» և «Նապոլին»։
«Նա մեծ ապագա ունի, քանի որ մի քանի մրցաշրջան անընդմեջ ցուցադրում է իր որակները։ Սպերցյանն արժանի է տեղափոխվելու եվրոպական առաջատար ակումբ», – Բարբոսայի խոսքերն է մեջբերում Odds.ru-ն։
