Կապանի ԼՀԿ-ին առնչվող քրեական վարույթով համալիր փորձաքննություն է նշանակվել. եզրակացություն դեռ չկա

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգման հիման նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանը հայտնել են Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ վարույթը նախաձեռնվել էր այս տարվա հունվարի 15-ին:

ՔԿ-ից «Հետքին» փոխանցել են, որ նշանակված դատաէկոլոգիական, երկրաբանատեխնոլոգիական, դատանյութագիտական, դատաապրանքագիտական, դատատնտեսագիտական համալիր փորձաքննությունը գտնվում է կատարման փուլում, եւ եզրակացություն դեռ չի ստացվել:

Հիշեցնենք, որ, ըստ ԲԸՏՄ-ի, Կապանի ԼՀԿ-ն ապօրինի արդյունահանել է 2895 տոննա հանքաքար, որը պարունակել է 13,5 կգ ոսկի, 251 կգ արծաթ, 23 տոննա պղինձ, 153 տոննա ցինկ եւ 18 տոննա կապար: ԼՀԿ-ն, սակայն, համաձայն չէ ԲԸՏՄ-ի հետ եւ դատարանում վիճարկում է տեսչական մարմնի գործողությունները:

Տես նաեւ՝

Լուսանկարում՝ Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի մակերեւութային հատվածը



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment