Հռոմի հայտնի Տրևի շատրվանին մոտենալու համար զբոսաշրջիկները կվճարեն 2 եվրո

Հռոմի զբոսաշրջիկները հայտնի Տրևի շատրվանը մոտիկից տեսնել համար պետք է 2 եվրո վճարեն։ Քաղաքային իշխանությունները հույս ունեն այդպիսով կարգավորել «զբոսաշրջիկների քաոսային հոսքերը»։

Բարոկկո ոճի հուշարձանը տեսնել ցանկացող այցելուների համար նոր սահմանափակումը ուժի մեջ կմտնի 2026 թվականի փետրվարի 1-ից։

Եկամուտը կփոխանցվի քաղաքային բյուջե՝ շատրվանի պահպանման և այցելուներին ծառայություններ մատուցելու ծախսերը հոգալու համար։ Քաղաքը մուտքի վճարից ակնկալում է տարեկան 6,5 միլիոն եվրո վաստակել։

Ուրբաթ օրը որոշումը հայտարարելով՝ Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին, ինչպես հաղորդում է Reuters-ը, ասել է, որ «երկու եվրոն այդքան էլ շատ չէ… և դա կհանգեցնի զբոսաշրջիկների քաոսային հոսքերի նվազմանը»։

Տրևի շատրվանի մուտքի վճարն Իտալիայի մայրաքաղաքի որոշ թանգարանների և հուշարձանների համար նոր սակագնային համակարգի մաս է կազմում։

Իտալիայի զբոսաշրջիկները պարտավոր կլինեն վճարել Տրևի շատրվան և հինգ այլ տեսարժան վայրեր, այդ թվում՝ Նապոլեոնի թանգարան այցելելու համար։

Մուտքի վճարից կազատվեն հինգ տարեկանից փոքր երեխաները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող և նրանց ուղեկցող անձինք։

Leave a Comment