Օդեսայի մարզում ռուսական հարվածներից զոհվել է 8 մարդ, շուրջ 30 քաղաքացի տուժել է


Օդեսայի մարզում ռուսական հարվածներից զոհվել է 8 մարդ, շուրջ 30 քաղաքացի տուժել է: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալով՝ թիրախում է եղել նավահանգիստներից մեկը, կան ավերածություններ: Նիկոլաևի շրջանի բնակչության մի մասն էլ մնացել է առանց էլեկտրականության:


 


Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալով՝ հանրապետության ուժերը Կասպից ծովում ռուսական ռազմանավ են խոցել։


 


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը։


 


Գերատեսչությունից միայն հայտնել են, որ գիշերվանից խոցվել է 60-ից ավելի ուկրաինական անօդաչու թռչող սարք: Թիրախավորվել են Բելգորոդի, Վորոնեժի, Լիպեցկի և այլ մարզեր: Ըստ հաղորդագրության՝ ԱԹՍ-ներ են հայտնաբերվել Ազովի և Սև ծովերի տարածքում:

Leave a Comment