ԱՄՆ զինված ուժերը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածներ են հասցրել։
Ինչպես հայտարարել է Կենտրոնական հրամանատարությունը, դեկտեմբերի 19-ի ռազմական գործողությանը մասնակցել են կործանիչներ, հարձակողական ուղղաթիռներ և հրետանի, որոնք օգտագործել են ավելի քան 100 զինամթերք 70 ենթադրյալ թիրախների՝ ահաբեկչական ենթակառուցվածքների և զենքի պահեստների դեմ․ գրում է The New York Times-ը։
Գործողությունն իրականացվել է ի պատասխան դեկտեմբերի 13-ին Պալմիրայում ռազմական պարեկախմբի վրա զինյալների հարձակման, որի հետևանքով զոհվել է ԱՄՆ 3 քաղաքացի՝ 2 զինծառայող և 1 թարգմանիչ։ Նրանք ԱՄՆ առաջին զոհերն են Սիրիայում Բաշար ալ-Ասադի տապալումից ի վեր։
ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ «Բազեի հարված» անվամբ գործողությունը սահմանափակ բնույթ ունի։
«Սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրության օպերացիա է», – գրել է նա սոցիալական ցանցերում։ «Այսօր մենք որսացինք և սպանեցինք մեր թշնամիներին։ Նրանցից շատերին։ Եվ մենք կշարունակենք դա անել»,- գրել է նա։