Երկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ արձակվեց «ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ Կարուշ Հովեյանը. տեղեկացնում են «ՀայաՔվե» նախաձեռնությունից։
«Նա անհիմն կերպով ձերբակալվել, ապա ապօրինաբար կալանավորվել էր հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանի շենքի առջև տեղի ունեցած քաշքշուկից հետո` շինծու և չհիմնավորված մեղադրանքով:
Կարուշ Հովեյանի տրամադրությունը տեղն է, կամքն` անկոտրում: Պայքարը շարունակվում է»,- ասված է հայտարարության մեջ: