Ադրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Ռան օյլ» բենզլացակայանների ցանցը

Ադրբեջանական բենզինը գնած ընկերություններից մեկը «Սիլ կապիտալի» մեջ մտնող «Մեգա Թրեյնդն» է:

«Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն  Կարեն Հայրիյանը «Ազատության»-ը տեղեկացրել է, որ ադրբեջանական բենզինը գնած 2 կազմակերպություններից մեկը իրենք են և առաջիկայում  այդ բենզինը կվաճառվի ընկերությանը պատկանող «Ռան օյլ» բենզլացակայանների ցանցում:

«Մեգա Թրեյդը» մտնում է «Սիլ Կապիտալի» մեջ, որը պատկանում է իշխանական  պատգամավոր  Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին :

 Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք որ այսօր Այրում կայարանով Հայաստան է մուտք գործել 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը, որը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով;

Leave a Comment