ՀԱԵ Ամերիկայի Արևելյան թեմը կոչ է արել հարգել եկեղեցու կանոններն ու արարողակարգերը

ՀԱԵ Ամերիկայի Արևելյան թեմը կոչ է արել հարգել եկեղեցու կանոններն ու արարողակարգերը

19 դեկտեմբերի 2025 – 18:39 AMT

PanARMENIAN.Net – ՀԱԵ Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդն ու Թեմական խորհուրդը հայտարարություն են տարածել եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։Նրանք կոչ են արել հարգել եկեղեցու կանոններն ու արարողակարգերը։

Նշվում է, որ խորապես մտահոգ են Հայաստանում տեղի ունեցող դեպքերով, որոնք առնչվում են պետությանն ու եկեղեցու միջև սրվող իրավիճակին, հայտնում է Panorama.am-ը։

«Այս երկու հիմնարար հաստատությունները՝ հայկական սփյուռքի հետ միասին, անհրաժեշտ են մեր ազգի գոյատևման համար։ Ազգային միասնության և զսպվածության կոչ ենք ուղղում։

Հայաստանի Սահմանադրությունն ու իր ժողովրդավարական գործընթացները պետք է հարգվեն, ինչպես նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ամբողջական ինքնավարությունը, կանոններն ու արարողակարգերը, որոք դարերի ընթացքում եղել են մեր եկեղեցու անսասան հենասյուները»,–ասվում է հայտարարության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին հանգստի կոչելու պահանջով հավաքվելու կոչ արած 10 եպիսկոպոսները դեկտեմբերի 18–ին Էջմիածնում հանդես են եկել հայտարարությամբ և արագ հեռացել։ Միևնույն ժամանակ Մայր Տաճարի ներսում ընթանում էր ժամերգությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ։

«Սուրբ Էջմիածնի առջև ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր ու աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երեկեղեցու պայծառության և մեր երկրի շինությանը»,–ասել է Գարեգին Բ–ն։

Leave a Comment