«Ի դեպ». ՔՊ-ականները կպատժվե՞ն – Yerevan Today

19 Դեկտեմբերի, 2025

Ի դեպ, դեկտեմբերի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փաշինյանական հոգևորականները որոշել էին հավաք անցկացնել, ինչը, մեղմ ասած, չարդարացրեց սպասելիքները։ Վարչական լծակների օգտագործմամբ, ավտոբուսներով բերման ենթարկելով Մայր Աթոռ՝ իշխանությունը կարողացել էր ապահովել գրեթե այնքան մասնակցություն, որքան լինում է շրջիկ պատարագների ընթացքում։

Բայց ուշագրավը այստեղ նրանց պահվածքն էր։ Հովհաննավանքի հոգևոր հովիվն ասում է՝ ոմանցից ալկոհոլի հոտ էր գալիս, հայհոյանքներով էին խոսում։ Թե կոնկրետ ում էր իշխանությունը հարբած տարել հավաքի, չգիտենք, բայց, օրինակ, ՔՊ-ական համայնքապետ Սափեյանից նման տպավորություն կստանայիր։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment