Պուտինն իրեն մեղավոր չի համարում պատերազմում ռուսների և ուկրաինացիների մահվան համար

Նախագահի 22-րդ «ուղիղ գիծը»

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն «Ուղիղ գիծ» ձևաչափով 22-րդ անգամ Է պատասխանել հայրենակիցների հարցերին: Քննարկվող առանցքային թեմաներից մեկը ռուս-ուկրաինական պատերազմն Է:

Դա թվով երրորդ «Ուղիղ գիծն» Է այդ արյունալի առճակատման մեկնարկից ի վեր: Նախագահն իրեն մեղավոր չի ճանաչում այդ կոտորածում ռուսների և ուկրաինացիների սպանության համար:

Պուտինը նշել Է, թե Մոսկվան պատրաստ Է բանակցել, սակայն պատերազմը շարունակվում Է, քանի որ Կիևն Է համառում:

«Նրանք հիմա Էլ, ըստ Էության, հրաժարվում են խաղաղ միջոցներով ավարտել այս առճակատումը: Եվ այնուամենայնիվ մենք գիտենք, զգում ենք, որ Կիևի ռեժիմի կողմից հասնում են ազդակներ այն մասին, որ նրանք պատրաստ են ինչ-որ երկխոսություն վարել: Մենք Էլ ենք ուզում խաղաղ ավարտ, սակայն ունենք մեկ պահանջ, որ կարգավորման հիմքում դրվեն անցյալ տարվա հունիսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում իմ ներկայացրած սկզբունքները, և վերացվեն այս առճակատմանը հանգեցրած բուն պատճառները»,- ասել Է ՌԴ ղեկավարը:

Պուտինն այսօր պնդել Է, որ ռուսական բանակը բոլոր ուղղություններով առաջ Է գնում: Նա ասել Է նաև, թե պատրաստ Է գնալ փոխզիջումների, որոնք նշված են միջնորդական առաքելություհն ստանձնած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրում:

Ղրիմը, չորս շրջանները և ոչ մի ՆԱՏՕ

Պուտինը սպառնալիքներ Է հնչեցրել, ասելով, թե ռուսները նոր տարածքներ կգրավեն Ուկրաինայում այն դեպքում, եթե Վլադիմիր Զելենսկու կառավարությունը և Կիևի արևմտյան դաշնակիցները մերժեն բանակցություններում Կրեմլի ներկայացրած պահանջները:

Դրանք հստակ են. Մոսկվան Կիևից պահանջում Է ճանաչել Ղրիմի թերակղզու և չորս շրջանների՝ Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի պատկանելությունը Ռուսաստանին, առհավետ հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից և բանակը դուրս հանել Ուկրաինայի արևելյան հատվածի այն տարածքներից, որոնք ռուսները դեռ չեն գրավել:

Կիևը մերժում Է պահանջները, քանի որ դրանց ընդունումը հավասարազոր Է կապիտուլյացիայի:

Թրամփը Կիևին հորդորում Է արագ գործել

Նախօրեին ԱՄՆ նախագահ Թրամփն Էլ ի շարս տարբեր թեմաների, խոսել Է նաև ռուս-ուկրաինական պատերազմի մասին, ասելով, թե կոչ Է անում ուկրաինացիներին ավելի արագ գործել ռուսների հետ համաձայնության գալու հարցում:

Թրամփի բանագնացները շաբաթ օրը Մայամիում հանդիպելու են Պուտինի գլխավոր խորհրդականի հետ՝ քննարկելու պատերազմի դադարեցման ուղիները:

«Միայն ԱՄՆ կարող Է կանգնեցնել Պուտինին»

Մինչդեռ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում Է, որտեղ Եվրամիությունը քննարկել Է Կիևին օգնություն տրամադրելու հարցը: Զելենսկին նշել Է, թե վճռական դերակատարը Միացյալ Նահանգներն Է։

«Մենք պատերազմի մեջ ենք, և գիտեք, որ Միացյալ Նահանգներն Է որոշում կայացնողը, երկիր, որն իսկապես կարող Է կանգնեցնել Պուտինին: Եվ ես հույսս դնում եմ դրա վրա։ Հիմա Միացյալ Նահանգներն ավելի շատ միջնորդ է, բայց ես իսկապես ուզում եմ, որ ԱՄՆ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, քանի Պուտինը չի ուզում դադարեցնել այս պատերազմը, միայն ԱՄՆ կարող Է կանգնեցնել Պուտինին»,- ասել Է Զելենսկին:

Եվրոպական միությունը որոշել Է Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրոյի անտոկոս վարկ։ Օգնության կապակցությամբ քննարկվել Է նաև  ռուսական սառեցված ակտիվները Կիևին փոխանցելու տարբերակը, սակայն եվրոպացիները որոշել են ձեռնպահ մնալ նման աննախադեպ քայլից:

Leave a Comment