Բելգիական «Բրյուգեի» 17-ամյա վինգեր Ջեսի Բիսիվուն կարող է շարունակել կարիերան Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Սաշա Տավոլիերին։
Ըստ աղբյուրի՝ հարձակողական ոճի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։ «Կապտանռնագույնները» գոհ են մնացել ֆուտբոլիստի ելույթներից Մ-17 աշխարհի առաջնությունում և արդեն սկսել են բանակցություններ նրա ներկայացուցչի հետ։ Տրանսֆերը կարող է ավարտին հասցվել հաջորդ ամռանը։
Transfermarkt-ը երիտասարդ բելգիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 800 հազար եվրո։