«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Սուրբ Ծննդին նվիրված միջոցառման ժամանակ քննադատել է Մադրիդի «Ռեալին», սակայն չի տվել ակումբի անունը, հայտնում է Mundo Deportivo-ն:
«Այդ մարդիկ անարդար մեթոդներով քննադատում են մեզ: Կարծում եմ՝ հասկանում եք, թե որ ակումբի մասին եմ խոսում: Նրանք իրենց մեկնաբանություններով մշտապես բացասաբար են փորձում ազդել մեր ակումբի, տարբերանշանի ու արժեքների վրա:
Նրանց գործողություններում ցինիզմ կա: Նրանք իրենց հեռուստաալիքով ճնշում են գործադրում բոլորի վրա: Իսկ ես ուզում եմ ասել հետևյալը. «Բարսելոնան» նորից ուժեղ է թե՛ դաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս»,- ասել է Ժոան Լապորտան: