2026թ. ամռանը «Մանչեսթեր Սիթիում» կարող է տեղի ունենալ մարզչական փոփոխություն, տեղեկացնում է The Athletic-ը։
Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտին մտադիր է հեռանալ գլխավոր մարզչի պաշտոնից, բայց վերջնական որոշում դեռ չի կայացրել։
Կատալոնացի մասնագետին փոխարինելու հիմնական թեկնածուներից մեկը «Չելսին» գլխավորող Էնցո Մարեսկան է։ Իտալացին «Մանչեսթր Սիթիի» համակարգում աշխատելու փորձ ունի. նա 2020-21թթ. մարզել է ակումբի Մ23 թիմը, իսկ 2023/24 մրցաշրջանում եղել է Գվարդիոլայի օգնականը։
Մարեսկան ոչ միայն Գվարդիոլայի գաղափարակիրն է, այլև մեծ հարգանք է վայելում ակումբի ղեկավարության շրջանում։
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» աշխատում է 2016թ. հուլիսից։ Կողմերի պայմանագրի ժամկետը կավարտվի 2027թ. հուլիսի 1-ին։ Մարեսկան «Չելսին» գլխավորում է 2024թ. հուլիսից։