Ես մի քանի անգամ ասել եմ՝ առանձնապես լուրջ չվերաբերվել կառավարիչների կողմից արված հայտարարություններին, թող փորձեն՝ տեսնենք, իր գործով դատական նիստից հետո ասել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք դիվերսիֆիկացիա է Ադրբեջանից ներկրվող բենզինը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը:
Նոյեմբերի 28-ին Գաբալայում երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որի համաձայն՝ Հայաստանին է մատակարարվում 22 վագոն բենզին։