Ես երբեք այդպիսի հարցերով չեմ հետաքրքրվել, թե ով է համագործակցում ԱԱԾ-ի հետ. Սարգսյան

Ես երբեք այդպիսի հարցերով չեմ հետաքրքրվել, թե...

Ես այդպիսի տվյալներ չունեմ: Այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել, ոչ ԱԱԾ ղեկավար եղած ժամանակ, ոչ նախագահ եղած ժամանակ: Այս մասին ասել է ՀՀ  3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, որ ինքը, լինելով ԱԱԾ ղեկավար ու ՀՀ նախագահ, գիտե ՞ր, որ Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոսը, КГБ գործակալ է:

«Ես երբեք այդպիսի հարցերով չեմ հետաքրքրվել, թե ով է համագործակցում ԱԱԾ-ի հետ:

Բա նրանք, ովքեր դա շատ մեծ բացասական են համարում, արդյոք գիտեն՝ որ ուղղությամբ է համագործակցել, իսկ եթե համագործակցել է կոնկրետ հետախուզության որ ուղղությամբ, այդ մարդը այդ երկրին, այդ ԽՍՀՄ-ին, որի կազմում նաև Հայաստանն էր, օգու՞տ է բերել, թե վնաս է բերել»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ ՀՀ ԱԱԾ-ից իշխանական լրատվամիջոցին փոխանցել են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ:

Leave a Comment