Էկոնոմիկայի նախարարությունում տեղյակ չեն՝ ո՞վ է Ադրբեջանից բենզին ներկրողը

Ո՞ր ընկերությունն է իրականացնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքը՝ բենզինի ներմուծումը․ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը դեռ չգիտի, թե որ ընկերությունն է սպասարկում։

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ Հայաստան է ներմուծվում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A 95 բենզինը։

«Թերևս, սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև, առհասարակ, անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է»,- գրել է Պապոյանը։

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից վստահեցրին․ գործարք իրականացրած ընկերության անունն իմանալուն պես կհրապարակեն։

Leave a Comment