Իմ քահանա եղբայրների հետ Մայր Աթոռի մուտքն էինք պաշտպանում, հարձակվողներից ոմանք ալկnհոլի ազդեցության տակ էին. Տեր Սարգիս

Իմ քահանա եղբայրների հետ Մայր Աթոռի մուտքն էի...

Ես իմ քահանա եղբայրների ու հավատավոր ժողովրդի հետ պաշտպանում էի Մայր Աթոռի մուտքը: Ոմանցից ալկոհոլի հոտ էր գալիս, ոմանք էլ հայհոյախառն բառերով ծեծում էին դուռը՝ փորձում էին մտնել ներս ու խաթարել ներսում տեղի ունեցող աղոթական կարգը: Այս մասին Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Հովhաննավանքի հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը:

Անդրադառնալով 10 եպիսկոպոսների արած հայտարարությանը Վեհափառի հրաժարականի պահանջով քարտուղարությանը նամակ ուղարկելու մասին՝ նշեց, որ տեղյակ չէ, թե սրբազան հայրերը ինչ հայտարարություններ են արել, քանի-որ ժողովրդի վանկարկումների մեջ ոչինչ չի լսվել:

«Մենք այստեղ ենք եղել, փորձում էինք հսկել, խաղաղեցնել, պահել մեր Տաճարի մուտքը»,- նշել է նա:

Հարցին, թե արդյո՞ք այսքան ժամանակ եկեղեցում եղել է վախի մթնոլորտ, ու արդյո՞ք եպիսկոպոսները ունեցել են խնդիրներ, որոնք վախեցել են բարձրաձայնել, պատասխանեց, որ Քրիստոսի եկեղեցին վախով չի առաջնորդվում՝ այնտեղ վախը տեղ չունի:

«Թող որևէ մեկս չմեծամտանանք ու դատավորներ չդառնանք, մենք Աստծո քահանաներ ենք: Աստված մեզ կարգել է ժողովրդին աղոթք անել սովորեցնել: Թող ոչ ոք իր աստիճանից բարձր չխոսի»,- եզրափակել է նա:

Leave a Comment