Վատ է՞, որ ներկրվի մի քանի երկրից, որի արդյունքում կունենանք ավելի որակյալ և էժան վառելիք. Սերգեյ Բագրատյան

Սերգեյ Բագրատյանի գրառումը

Սառը գլխով, տաք սրտով.

Այսօր, տարբեր կայքերում, ընդդիմադիր որոշ գործիչներ աղմուկ են բարձրացրել՝ թե բա Ադրբեջանից վառելիք են ներկրել Հայաստան և այս փաստով մեղադրում են ՀՀ իշխանություններին, որ վառելիքի դիմաց վճարված գումարը կարող է օգտագործվել Ադրբեջանի բանակի զինման համար։
Նույն տրամաբանությամբ կարելի է պնդել, որ Ադրբեջանը վառելիք է մատակարարում հայկական բանակին։

Բայց թողնենք այս աբսուրդը և անդրադառնանք գլխավոր հարցին:
Երբ ընդդիմությանը հարցնում ենք՝ Ադրբեջանի հետ խաղաղությանը կողմ ե՞ք, պատասխանում են, որ խաղաղությանը հենց իրենք են կողմ։ Հիմա հարցս ընդդիմադիրներին:
Հնարավոր է՞ խաղաղություն առանց դիվանագիտական, տնտեսական, մարզական, մշակութային հարաբերությունների:
Իմ կարծիքով հնարավոր չէ։

Եվ երկրորդը՝ այս պահին մեր տնտեսվարողները վառելիք ներկրում են մեկ երկրից, որը ռիսկային է բիզնես տրամաբանությամբ։ Վատ է՞, որ վառելիք ներկրվի մի քանի երկրներից, որի արդյունքում կունենանք ավելի որակյալ և էժան վառելիք։

Հետևաբար դուք զբաղված եք մարդկանց մոլորեցնելով, ոչ թե մտահոգ եք երկրի հզորացմամբ և խաղաղության հաստատմամբ։
Կամ աշխարհաքաղաքական ձեր շահերը վեր եք դասում մեր պետական շահից.
Այսքանը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment