Դեկտեմբեր 19,2025 13:38
Փաստաբան Արտուշ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Քիչ առաջ ՀՀ հակառուպցիոն դատարանի որոշմամբ՝ Գյումրի համայնքի ավագանու անդամ Գևորգ Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի կալանքի ժամկետի երկարաձգման նախաքննական մարմնի միջնորդությունը, բավարարվել է մասնակի և Գևորգ Ղուկասյանի նկատմամբ համակցված որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը:
Հիշեցնեմ, որ Գևորգ Ղուկասյանը ապօրինաբար ձերբակակվել էր 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում զանգվածային անկարգություններ և արդարադատության իրականացմանը միջամտելու ենթադրյալ հանցավոր արարքները կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ապա Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը երկու ամիս ժամկետով:
Հաշված ժամեր անց Գևորգ Ղուկասյանը կգտնվի իր նորաստեղծ ընտանիքի կողքին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: